
«Նուրսուլթան Նազարբաևի» օդանավակայանից դեպի Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթի մոտակա բոլոր չվերթները չեղարկվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նուր-Սուլթանի օդանավակայանի մոտ մի քանի զրահափոխադրիչներ կան, իսկ շրջակայքում մարտական հերթապահություն են իրականացնում զինվորականները։ Մեկնման սրահի մուտքի մոտ հերթ է կուտակվել, քանի որ հսկիչները ճանապարհորդողներին այնտեղ չեն թողնում։ Կարող են անցնել միայն մոտակա չվերթերի ուղևորները։
Բացի այդ, մարդկանց, ովքեր ծրագրել էին թռչել Ալմաթի, արգելվում է մտնել մեկնման սրահ։ Հարցին, թե ինչպես կարելի է հասնել այս քաղաք, պահակներն ասում են, որ չգիտեն:
Հինգշաբթի գիշերը Ալմաթիի հրամանատարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները հակաահաբեկչական հատուկ գործողություն են սկսել։ Քաղաքում հասանելի չեն բջջային կապն ու ինտերնետը։
Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բանկերի և ֆոնդային բորսայի աշխատանքը։
Ղազախստանի Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել վառելիքի գները նվազեցնելու պահանջով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանում։ Իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ցույցերի ֆոնին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։




