Ադրբեջանից հնչող սպառնալիքն Արման Թաթոյանն անարձագանք չի թողնի
Փետրվարի 11-ին Արման Թաթոյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա գրել է, որ պետք է բացառել Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական դրոշների, ցուցանակների, զինված ծառայողների առկայությունը։
«Ռադիոլուրը» Պաշտպանից հետաքրքրվել է՝ ո՞վ է իր գրառման հասցեատերը։
«Ուժի, սպառնալիքի ներքո իրականացվող գործընթացը չունի լեգիտիմություն»,-պատասխանել է Արման Թաթոյանը։
Պաշտոնական հաղորդակցությամբ և առանձին հանդիպումներում նա իրավիճակը ներկայացնում է միջազգային գործընկերներին։
Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանության կարիք չունի․ Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու Ադրբեջանից հնչող պահանջը անարձագանք չի մնա։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ կօգտվի գործող միջազգային ընթացակարգերից և կդիմի համապատասխան մարմիններին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող ատելության քարոզով օրերս հանդես էին եկել ադրբեջանցի պատգամավորները։