Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայի տեսաձայնագրությունը հուլիսի 1-ին կցուցադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Տոսկա»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 22-ին:
ՖԼՈՐԻԱ ՏՈՍԿԱ՝ Կարինա Ֆլորես
ՄԱՐԻՈ ԿԱՎԱՐԱԴՈՍԻ՝ Հովհաննես Այվազյան /ՀՀ վաստ.արտիստ/
ԲԱՐՈՆ ՍԿԱՐՊԻԱ՝ Գևորգ Հակոբյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՉԵԶԱՐԵ ԱՆՋԵԼՈՏՏԻ՝ Հովհաննես Ներսեսյան
ՍԱԳՐԵՍՏԱՆՈ՝ Հայկ Տիգրանյան
ՍՊՈԼԵՏՏԱ՝ Ալեքսեյ Ավետիսյան
ՇԱՐՈՆԵ՝ Արմեն Գրիգորյան
ԲԱՆՏԱՊԱՀ՝ Պողոս Բեազբեկյան
ՀՈՎԻՎ՝ Էրվին Ֆլորես
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Բեմադրող ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան
Նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստ. արտիստ/
Լուսային նկարիչ՝ Ալեքսանդր Սիվաև /Ռուսաստան/
Գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան
Արվեստասերները ներկայացումը կարող են դիտել ժամը 20:00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ: