ԿարևորՀասարակություն

#ՄնաՏանը. աշխարհն այս օրերին տանն է

Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մշակութային հաստատությունները փակել են իրենց իրական դռներն ու տեղավորվել օնլայն հարթակում։

Այստեղ տեղից տեղ տեղափոխվելու համար երկար թռիչքներ, անհարմար ճանապարհներ ու հատուկ հագուակապ պետք չէ։ #Մնատանը կարդալու, ֆիլմ դիտելու, որակյալ համերգներ ունկնդրելու, թանգարան այցելելու համար։

Կյանքն աշխահում այս օրերին տանն է։

Նյու Յորքի Մետրոպոլիտենից մինչև Բրիտանական թանգարան ու ռուսական Էրմիտաժ, Փարիզի Լուվրից մինչև  աշխարհի տարբեր մայրցամաքների մշակութային կետրոններ.բոլորը բացում են իրենց օնլայն դռներն ու անվճար ասում՝ «էստի համեցե՛ք»։

Սրանք դժվար օրեր են, որոնք իրենց հետ դրական երանգներ էլ են բերում։ Հարկադրված պարապուրտը լավ առիթ է ինքնամեկուսանալուց զատ նաև ինքնակրթվելու, որակյալ ֆիլմեր դիտելու, համեղ սնվելու ու ման գալու՝ աշխարհով մեկ։

#Տնիցթանգարան

Հայաստանյան թանգարանները ևս, անմասն չեն մնացել։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բոլորին հրավիրում է վիրտուալ շրջայցի՝ հնարավորություն տալով առցանց դիտելու ցուցանմուշները:

Ազգային պատկերասրահը ևս օնլայն հարթակում է. «Ստեղծում ենք գունեղ նատյուրմորտ» նախագիծը բոլորի համար է՝ առանց տարիքային սահմանափակման: Արվեստասերները ստեղծում են իրենց գլուխգործոցները՝ օգտագործելով պատկերասրահի ֆեյսբուքի էջում տեղադրված նկարներից առարկաներ: 

#ՄնաՏանը, որ ֆիլմ դիտես

Մարիամը ոչ արտակարգ դրության պայմաններում էլ է իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվում լավ ֆիլմերով, առաջարկում՝ ժամանակ գտնել ու որակյալ ֆիլմեր դիտել։

«Այս օրերին չգիտեմ ինչպես, բայց ստացվում էր, որ նայում էի հենց համաճարակների մասին ֆիլմեր, որովհետև դրանք սոցիալական ցանցերում իրար հետևից առաջարկվում էին, այսինքն՝ համաշխարհային մակարդակով մարդիկ առաջարկում են հենց այդպիսի ֆիլմեր նայել»,– ասում է  Մարիամը։

Մարիամն ասում է՝ ինքը համաճարակների մասին ֆիլմեր նայել է, բայց նույն խորհուրդ չի տալիս։ Ձեր ֆիլմացանկում, Մարիամի խորհրոդով ավելացրեք կատակերգությունները, փաստավավերագրական ֆիլմերը և նրանք, որոնց հիմքում ընտանիքն ու ընտանեկան արժեքներն են։

Այս օրերը գուցե լավ առիթ լինեն, մեր վարքագիծը վերանայելու համար։

#Տուն_Գիրք_Թեյ

Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում նորություն չկա» գիրքը մեկ բաժակ թեյի հետ Սյուզանի ընկերն է արդեն մի քանի օր։ Մասնակցել է Հովհաննես Թումանյանի թանգարանի #Տուն_Գիրք_Թեյ ֆոտոմրցույթին։

«Մրցույթին մասնակցել եմ, ցույց տալու համար, որ գիրք կարդալը նաև կարող է լինել կարանտինից տանը չձանձրանալու միջոց»,–ասում է Սյուզանը։

Հիմա սեղանին Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն»- ն է։ Ասում է` մի փոքր դժվար է առաջ գնում, անգլերենով է կարդում։

Իր նկարը կհաղթի, թե ոչ՝ չի կարևորում, մինչեւ ապրիլի 10-ը թանգարանի ֆեյսբուքի էջում ամենաշատ հավանում հավաքած լուսանկարը հատուկ մրցանակի է արժանանալու:

Ամբողջ աշխարհը փորձում է վարակին քաղաքակիրթ ձևով պատասխանել։ Դուք էլ անմասն մի մնացեք, ավելացրեք ձեր նայած ֆիլմերի ցանկը, կարդացած գրքերի ցուցակն ու այցելեք տարբեր երկրներ ու թանգարաններ, քանի դեռ դա հեշտ է, անվճար ու արագ։

Կարդացեք նաև

Back to top button