Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը:
Ռադիոլուրի հետ զրույցում լուրը հաստատեց Մարկ Գրիգորյանը:
Մինչ այդ, պաշտոնը զբաղեցրել է արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Այս տարվա հուլիսին Ռուբեն Արևշատյանը հայտնել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Մարկ Գրիգորյանը լրագրող է, 2017-2018 թթ-ին ղեկավարել է Հանրային ռադիոն: