

Նազարբաևն այս խնդրում իրեն հատուկ հավասարակշռությունը պահելով նշել է, որ Ղազախստանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հետ: Շեշտել է, որ կցանկանար՝ խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով։
«Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել այս ճանապարհին, անում ենք խթանելով, առաջարկելով բոլոր երկրներին լուծել այդ հարցը խաղաղ ճանապարհով: Մենք բոլորս ապրում ենք միասին, մենք պետք է առևտրով զբաղվենք, ապրենք ու զարգանանք»,- ասել է Նազարբաևը: Հայ-ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մոտեցման հարցում հաջողություն գրանցելու մասին է ադրբեջանական «Բակինսկի ռաբոչիյ» թերթում հոդված հրապարակել ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հարցում։ Այստեղ Թևան Պողոսյանը զարմանալի է համարում երեք սկզբունքների մասին հիշատակումը: Ի սկզբանե հարցը մեկն էր, ինչո՞ւ այն դարձավ 3 ու ավելի:
Նրան մտահոգում է, որ արցախյան խնդրում ի սկզբանե մեկ հարցը բազմապատկելով ու եռապատկելով՝ խնդրով զբաղվողները սերունդներին մշտական պատերազմի վտանգի մեջ են դրել:




