

Նույն պատկերը կրկնվել է նաև Արագածոտնի մարզում: Այսօր արդեն Արագածոտնի մարզպետարանը ներկայացրեց այն գյուղերի ցանկերը, որոնք երեկ տուժել էին տեղացած կարկուտից: Առանձնապես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասներ է հասցրել հատկապես Աշտարակի տարածաշրջանին: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան եւ այլ համայնքները:
Նախնական տվյալներով՝ գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Էական վնասներ են կրել շինությունները, տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Արագածոտնում դպրոցի շենքն է վնասվել, մշակույթի տունը, առնվազն 15-20 տանիք է վնասվել։
Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետեւանքները, ճշգրտվում վնասների չափերը: Մարզպետ Գագիկ Գյոզալյանը նշեց, է որ գյուղերում հակակարկտային կայանքներ եղել են, բայց չեն գործել, քանի որ կարկուտն առատ է եղել և ուղեկցվել ուժեղ քամով: Ներկա պահին էլ ուժեղ քամին եւ տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում: Ու թերևս այս ամենին ֆոնին՝ ուրախալի լուրն այն է, որ հուլիս 12- ից կդադարեն տեղումները ու կգրանցվի ջերմաստիճանի բարձրացում: Ըստ Զարուհի Պետրոսյանի` նման տեղուﬓառատ ամառ վերջին անգամ գրանցվել է 2009 թվականին:




