Քաղաքական

Պատերազմ հաղթածը իրավունք չունի դիվանագիտական պարտություն կրել. Կոմադոս

alisagevorgyan
«Դա հետ քայլ էր, Հայաստանի համար մեծ մինուս»,-անդրադառնալով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ–ում օրերս ընդունված հակահայկական բանաձևին `այսօր ասել է արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Գեներալը տարակուսանք է հայտնել մեզանում շրջանառվող այն կարծիքների վերաբերյալ, թե բանաձևը Հայաստանի  համար ոչ մի սարսափելի հետևանք չի կարող ունենալ:

 

 

Հայաստանում այսօր շատ են խոսում «Խավիարային դիվանագիտության» մասին, բայց արցախյան պատերազմի հերոս, գեներալ Կոմանդոսի համոզմամբ թշնամուն այդքան թերագնահատել պետք չէ: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ–ում  ընդունված հակահայկական բանաձևն, ըստ էության, դիվանագիտական հաղթնակ էր: Արկադի Տեր-Թադևոսյանը չի կիսում շրջանառվող այն տեսակետները, թե բանաձևը Հայաստանի  համար ոչ մի սարսափելի հետևանք չի կարող ունենալ: «Դա առնվազն հետ քայլ էր, մեծ մինուս Հայաստանի համար»,-ասում է Կոմանդոսը:

«Դեռեւս տասը տարի առաջ հայ մասնագետները հայտարարում էին, որ մեր ջրերի շուրջ 50%-ը գնում է Ադրբեջան: Այսինքն` մեր ջրերը գնում են Ադրբեջան: Գյուղացիներն այնտեղ այդ ջրով բերք են աճեցնում, մենք անընդհատ հայտարարում ենք այդ մասին ու հանկարծ  նույն ադրբեջանցիներն ասում են, որ Սարսանգի ջրամբարը փակ է եւ իրենց  ջուր չենք  տալիս: Նրանք էլ շատ ջրամբարներ ունեն, նրանք էլ մեզ ջուր չեն տալիս,  բայց նրանց դիվանագետները կարողացան համոզել»:

«Ով հաղթել է պատերազմում, իրավունք չունի պարտվել դիվանագիտության մեջ»,- Չերչիլի հայտնի խոսքերն է մեջբերում գեներալը՝ միաժամանակ ընդգծելով.«Չեմ ուզում քննադատել, բայց պետք է ընդունենք ու հասկականք մեր սխալները հետագայում դրանցից խուսափելու համար»:

Լրագրողների հետ հանդիպմանն Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր եկել էր հին ամսագրից պոկած  էջով, որի վրա ցարական Ռուսաստանի գերբն էր: Գերբի վրա նաև  ժամանակին  կայսրության մաս կազմող Հայաստանն էր: «Իսկ ուր էր այն ժամանակ Ադրբեջանը, իհարկե չկար»,-ասում է: Իսկ այսօր Ադրբեջանը կա ու Ադրբեջանի հետ պատերազմի հավանականության թեման ամենաօրյա քննարման նյութ է, իսկ գեներալի հետ գրեթե ոչ մի հանդիպում չի ավարտվում առանց այդ պատերազմի հավանականության վերաբերյալ հարցի:

«Երկու պետությունների բախման դեպքում տուժողը լինելու է Ադրբեջանը: Իհարկե մենք կունենանք մարդկային կորուստներ, բայց Ադրբեջանը պարզապես կգնա միակողմանի ոչնչացման: Հայաստանը պատերազմ չի ցանկանում, բայց Ադրբեջանը կարող է ավանտյուրայի գնալ: Օգտվելով միջազգային իրավունքից, վտանգի դեպքում մենք կարող ենք և կհասցնենք կանխիչ հարված»:

Լայնածավալ պատերազմ սկսելու համար, ըստ գեներալի, Ադրբեջանը դեռ բազմաթիվ ներքին խնդիրներ ունի լուծելու: Սկիզբ առած կրոնական ու էթնիկ հակասություններն այստեղ դեռ շատ ջուր կտանեն:

Կարդացեք նաև

Back to top button