ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Երևանը ոչ միայն նոր զբոսայգի, այլև լողափ կունենա․ Երևանյան լճի պատմության նոր էջը

1960–ականներին Երևանը ոչ միայն ծով, այլ նաև լողափ ուներ։ Խորհրդային տարիներին երևանցիները Երևանյան լիճը ծով էին անվանում։ Մինչև ծովն այստեղ Նոր Կողբ գյուղն էր, որի տարածքում  էլ 60-ականներին ջրամբար կառուցվեց։ Հնաբնակները պատմում են, որ այն նաև լողափ ուներ։

5 տասնամյակ հետո քաղաքային իշխանությունները խոստանում են վերականգնել հին ու բարի ավանդույթը՝  ոչ միայն բարեկարգել Երևանյան լիճն ու ափամերձ տարածքն այլև այստեղ նորից լողափ ստեղծել։

Back to top button