ԿարևորՍպորտ

Երևանյան առաջնությունը ֆանտաստիկ է կազմակերպված․ իտալացի ծանրորդ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում ֆանտաստիկ է կազմակերպված, ամեն ինչ բարձրակետի վրա է՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել  է իտալացի ծանրորդ Ջուլիա Միզերենդինոն։

Նա կանանց 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիրն է։ Հաղթող է դարձել ռումինացի Լորեդանա Ելենա Տոման, իսկ բրոնզը շահել է Սարա Դեվիսը Մեծ Բրիտանիայից։

«Առաջին անգամ եմ մասնակցում մեծահասակաների առաջնությանը, և ուրախ եմ, որ հենց Երևանում անցկացվող մրցաշարին եմ մասնակցում։ Ուրախ եմ նաև արծաթե մեդալի համար, բայց կարծում եմ՝ ավելին կարող եմ»,- ասել է Ջուլիան։  

Back to top button