ԿարևորՀասարակություն

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում քվեարկության մասնակցության վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել

ԿԸՀ-ն  Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկության մասնակցության վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել։

Ժամը 11։00-ի դրությամբ Անի համայնքում քվեարկել է ընտողների 10,64%՝ 1693 մարդ։ Սիսիան համայնքում մասնակցությունը 10,88% է՝ 2490 ընտրող։

Այսօր Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ 

Սիսիան համայնքում ընտրողների թիվը 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ 22880 է, Անի համայնքինը՝ 15918։

Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Back to top button