ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պետք է ապրել, շարունակել սերունդը․ Կարեն Ալեքսանյան․ «Կյանքին ասել այո՛»

«Սեպտեմբերի 27-ին Պաշտպանության բանակի թիվ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ խոցել է ևս 1 ԱԹՍ»: Հակառակորդի  չորս ԱԹՍ խոցած ժամկետային Կարեն Ալեքսանյանի անունը 44-օրյա պատերազմի առաջին օրերի  պաշտոնական լրահոսում էր։  «Արիության  համար» մեդալն այսօր այդ օրերից մնացած  մետաղյա շոշափելի հիշողությունն է, մնացած հիշողությունները մտքում են ու սրտում։

Կարեն Ալեքսանյանը ծնվել է 2000 թվականին Երևա նում։ Մինչ զորակոչվելը սովորել է Հայաստանի ագրարային համալսարանի վարժարանում։ 2019-ի հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել է Մուղնիի ուսումնական զորամասում, ապա՝ Արցախի Մարտունի 3 զորամասում, որտեղ էր նաև  44-օրյա պատերազմի ընթացքում։ Զորացրվել է 2021-ի հունվարի 25-ին։ Նույն թվականին էլ  ընդունվել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարան։  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի երկրորդ կուրսի ուսանող է։ Կարենի նպատակները պարզ են ու մարդկային․ սովորել, աշխատել, լավ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ  ու շարունակել սերունդը։

Back to top button