ԿարևորՄշակույթ

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ գինու պատմության թանգարանում օրերս բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում։

Ապակե սափորների, գավաթների, կաթսաների, քացախամանների և գինու խցանահանների էսքիզներ՝ համեմված ազգային մոտիվներով։ Ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ կիրառական արվեստում Ռաֆայել Իսրայելյանը օգտագործել է խաղողի ու նռան պատկերներ, որոնք, ինչպես միշտ, տարբերվում են իրենց գեղագիտական ​​մորֆոլոգիայով։

Ճարտարապետի էսքիզներին արդեն կարող եք ծանոթանալ Հայաստանի գինու պատմության թանգարանի նոր սրահում։

Back to top button