Բիզնես բանաձև

Եգիպտոսը ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով կորցրել է 7 մլրդ դոլար․ «Բիզնես բանաձև»

Եգիպտոսի պետական բյուջեն առնվազն 7 մլրդ դոլար է կորցրել ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով: Գումարն ուղղվել է կենսական նշանակության ապրանքների գների աճը մեղմելուն: Նախորդ տարվա մայիսից նավթի 1 բարելը 67-ից հասել է 112 դոլարի: Ցորենի 1 տոննայի գինը կրկնակի աճելով՝ 270-ից հասնել է 435 դոլարի:

Բրիտանիայում խոսել են էժան սննդամթերքի դարաշրջանի ավարտի մասին: Յուրաքանչյուր 5 բրիտանացուց 2-ը թանկ գների պատճառով սկսել է շատ ավելի քիչ ապրանք գնել խանութներից:

Financial Times-ի հարցմանը մասնակցած տնտեսագետները կարծիքով՝ մոլորակի պարենային անվտանգության համար գործադրվող համաշխարհային ջանքերը անփույթ են և անկարգ:

Հնդկաստանը ձգտում է ազատվել տնտեսության դոլարացումից՝ կրիպտոարժույթների շրջանառության դեմ պայքարի միջոցով: 2023թ.-ին երկիրը կունենա իր պաշտոնական թվային արժույթը:

Back to top button