ԿարևորՔաղաքական

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ չի ծրագրում մասնակցել «3+3» համագործակցության հարթակին

Վրաստանը չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասում «3+3»  համագործակցության հարթակին։ Թբիլիսիի ներկայացուցիչը չի լինի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք առաջին հանդիպմանը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հինգշաբթի օրը հրապարակված մեկնաբանության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը՝ կապված տարածաշրջանային համագործակցության «3+3» նախաձեռնության հետ: Այդ մասին հայտարարել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ։ Մենք չենք քննարկումը մասնակցությունը այս ձևաչափին, համապատասխանաբար, Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն հինգշաբթի օրը հայտնել է, որ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովմանը», տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝  Ադրբեջանի Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիան փոխարտգործնախարարների մակարդակով:

Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր, որ չի ծրագրում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է խաղաղությանն աջակցելու բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով։

Back to top button