ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 1-ից աշխատողները պարտավոր են 7 օրը մեկ ՊՇՌ բացասական թեստ ներկայացնել

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ից աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը:

Ցուցադրել ավելի
Back to top button