ԿարևորՀասարակություն

Երկրաշարժի գաղտնիքները՝ Գառնիի թունելում․կանխատեսում նաև ջրի միջոցով

Գառնիի սեյսմիկ դիտակայանի թունելախորշի դուռը միշտ փակ է։ Թունելն ունի հայերեն Գ տառի տեսք։ Ընդհանուր երկարությունը 192 մետր է, ջերմաստիճանը միշտ 18 աստիճան է, տարածքը հերմետիկ փակ է, երկրի մակերևույթից՝ 60 մետր  խորության վրա։ Այստեղ գերզգայուն սարքերն արձանագրում են ցանկացած շարժ, այդ թվում՝ մեր քայլերը։

Երկրաշարժ՝ հենց մեր կադրում։ Մեր տեսախցիկը երկրի կեղևի ցնցման  բացառիկ  կադրերը ֆիքսում է  այն  պահին, երբ մենք խոսում ենք ցնցումների մասին։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն  արձանագրում է մասնագետների աչքին սովորական, մեզ համար՝ արտառոց դրվագ։  

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի  վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գևորգյանը տեղեկացնում է․ «Այսօր՝ ժամը  12․00–ին մեր սեյսմոլոգիական ցանցի կողմից   Վրաստանի Դմանսի քաղաքի մոտակայքում գրանցվեց երկրաշարժ»։ Աշխարհի որ ծայրում էլ երկաշարժ գրանցվի՝ Գառնիում տեղյակ են։ Սեյսմիկ գնահատման սարքերը, որ թարմացվել են վերջին մի քանի տարում, թույլ են տալիս արձանագրել երկրակեղեւի բոլոր շարժերը։ 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տվյալների հավաքման, օպերատիվ մշակման և վերլուծության բաժնում 24 ժամ հերթապահում են։ Այստեղ  ստացվում են սեյսմիկ կայանների տվյալներն ու երկրաֆիզիկական, երկրաքիմիական կայանների տվյալները։ Փետրվարի 13–ին Երևանում գրանցված երկրաշարժի մասին էլ այստեղ նախօրոք գիտեին։ Մասնագիտական հետազոտությունները երկրաշարժի ռիսկ էին արձանագրել։ «Եթե ոչ կոնկրետ երկրաշարժ, բայց ընթացիկ սեյսմիկ ռեժիմի ակտիվացումն առ այսօր մասնագետները ճշգրիտ արձանագրում են։  Աշխարհի երկրաշարժերը Հայաստանում ֆիքսում են տարածաշրջանում եզակի սարքերով՝ չեխական ու  ռուսական արտադրության թեքաչափեր, ԱՄՆ-ից Հայաստան հասած՝ տարածաշրջանում  միակ՝ հինգերորդ սերնդի  սեյսմոգրաֆ։ 

Գառնիի սեյսմիկ դիտակայանի թունելախորշի դուռը միշտ փակ է։ Մեր առաջ բացվում է։ Թունելն ունի հայերեն Գ տառի տեսք։ Ընդհանուր երկարությունը 192 մետր է, ջերմաստիճանը միշտ 18 աստիճան է, տարածքը հերմետիկ փակ է, երկրի մակերևույթից՝ 60 մետր  խորության վրա։ Այստեղ գերզգայուն սարքերն արձանագրում են ցանկացած շարժ, այդ թվում՝ մեր քայլերը։

Միայն 2020–ին այս սարքերը տարածաշրջանում գրանցել  են 1665 երկրաշարժ,  դրանցից մի քանիսն են միայն զգացել քաղաքացիները։

Սարքերն արդյունավետ են, սակայն օր ու ժամով հնարավոր չէ ֆիքսել երկրաշարժը՝ գնահատում է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։ Սեյսմոլոգիական ցանցերն արձանագրում են նաև հետցնցումները։ Որքան ուժեղ է երկրաշարժը, այդքան երկար են տեւում հետցնցումները։  

Սոս Մարգարյանն արձանագրում է․ «Սարքերը արդյունավետ են աշխատում։ Հիշեցնեմ, որ Սպիտակի երկրաշարժի հետցնցումը տևեց մի քանի տարի»։ 

Ինչպե՞ս են մասնագետները գնահատում հնարավոր երկրաշարժի ռիսկերը։ Նաև՝ ջրի բաղադրության փոփոխություններով։ Արտաքուստ պարզունակ մոտեցումը լուրջ արդյունք է տալիս։ Հանքայնացված ստորգետնյա ջրերը  Արարատի, Սուրենավանի, Կարճաղբյուրի ու Ծովագյուղի 4 երկրաքիմիական կայաններից նախկինում Երևան էին բերվում երկու օրը մեկ, այժմ՝ ամեն օր։

Լաբորատորիան արձանագրում է ջրի բաղադրության անոմալ փոփոխություններ։ Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության երկրաքիմիական և անալիտիկ լաբորատորիայի վարիչ Արմինե Գևորգյանը պատմում է․ «Լաբորատորիայում 12 պարամետրի պարունակությամբ է  որոշվում։ Դրանք կոնկերտ  այն պարամետրերն են, որոնք ավելի զգայուն են սեյսմիկ իրադարձության նախնական փուլում։ Շատ կարևոր է հելիում գազի փոփոխությունը»։ 

Ցնցումները գնում են դեպի  մարում՝ պատմում են ջրի բաղադրության փոփոխությունները։ Երկրաշարժի օրն ու ժամը հստակ կանխատեսելու չափ դժվար է նաև այդ կանխատեսումների վայր հասնելու ճանապարհը։  Իսկ այն ամեն օր անցնող մասնագետները նոր ուժեղ երկրաշարժ չեն կանխատեսում․ հետցնցումները գնում են մարման։

 

 

 

Back to top button