

Հայաստանի շախմատի ակադեիմիայի և հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ այս օրերին ընթանում է առաջին առցանց Համահայկական շախմատի մրցաշարը, որին մասնակցում է աշխարհի ավելի քան 30 երկրի 8-ից 18 տարեկան 500-ից ավելի հայ պատանի:
Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, ով նաև «Սինոփսիս Արմենիայի» նախագահն է, «Ռադիոլուրին» տված հարցազրույցում նշեց, որ մրցաշարի նպատակն է՝ համախմբել ամենաիմաստուն խաղի սիրահարներին և ստեղծել հարթակ աշխարհասփյուռ հայերի շփման համար:
Մրցաշարը բաղկածացած է երկու փուլից:


Առաջին փուլում 5 մայրցամաքներում բնակվող մեր հայրենակիցները նախ փորձել են ի մի բերել մայրցամաքների հաղթողին ու մրցանակակիրներին, ապա ուժեղագույնները պայքարում են հաղթողի տիտղոսի համար:
Համահայկական շախմատային փառատոնը միայն մրցաշարվ չի սահմանափակվում: Այն ներառում է նաև ուսուցողական ծրագիր, որին մասնակցում են նաև Հայաստանի ուժեղագույն գրոսմաստերները:
Հունիսի 8-ից մեկնարկած համահայկակական շախմատային մրցաշարը եզրագիծը կհատի հունիսի 26: Հաղթողի ու մրցանակակիրների համար Հայաստանի շախմատի ակադեիմիան և հայկական վիրտուալ համալսարանը պատրաստել են անակընկալ նվերներ: