ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ո՞րն է ավելի ծանր՝ վարակվե՞լը, թե՞ վարակելը

Կորոնավիրուսը հաղթահարած երկու ընտանիքի անդամներ պատմում  են,  թե ինչի միջով են անցել, ինչպես են  հաղթահարել, երբ տանը  մանկահասակ երեխաներ և տարեցներ կան:

Նրանցից մեկի խոսքով՝  կորոնավիրուսը հաղթահարել է քրոնիկական հիվանդություն ունեցող հայրը, որի համար ամենաշատն է  վախեցել, առավել թեթև  ու  աննկատ են հաղթահարել երեխաները:

Մյուս զրուցակցի ու նրա ընտանիքի անդամների մոտ  տարբեր են եղել ախտանշանները․ միայն մկանային  ցավեր ու համի զգացողության կորուստ ՝ առանց ջերմության: 

Երկու դեպքում էլ  գիտեն, թե երբ և ումից են վարակվել: Հիմա գիտակցելով են խոսում դիմակ ու ձեռնոց կրելու անհրաժեշտության ու սոցիալական  պարտադիր հեռավորության մասին: Զրույցի մանրամասները՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում:

Back to top button