ԿարևորՀասարակություն

Չարենցավանում բարի գործերի պակաս այս օրերին չունեն

«Նվեր Գրիգորյան» և «Գարիկ Պալյան» ԱՁ-ները միասին ավագանու անդամ Հակոբ Գրիգորյանի նախաձեռնությամբ Չարենցավանում արդեն մի քանի օր է տաք լավաշով և հացով են ապահովում 20 շահառու ընտանիքի։ Այս բարի գործում որպես կամավոր հանդես է եկել Արմեն Վարդանյանը։ Չարենցավանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնել Նվեր Գրիգորյանին և Գարիկ Պալյանին բարի գործի համար։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ձեռնարկատեր Սուրեն Այվազյանը ևս միացել է համայնքի ղեկավարի կոչին՝ ցանկություն հայտնելով օգնել մոտ 100 ընտանիքի։ Նաև «Ասկե Գրուպ» ԲԲԸ սեփականատեր Վահան Հարությունյանն առաջին անհրաժեշտության մոտ 10-օրյա սննդամթերքով ապահովել է Չարենցավանի և հարակից գյուղերի 110 ընտանիքի: Կան նաև կամավորներ, ովքեր այս օրերին անձնվիրաբար կատարում են իրենց վստահված աշխատանքը և սնունդ են հասցնում շահառու ընտանիքներին:

Back to top button