Պարտադիր սպանդանոցային մորթի դեպքում մսի դեֆիցիտ չի լինի, իսկ մսի թանկացումն էլ կարճ ժամանակով եւ շատ չնչին կլինի, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Այսօր Հայաստանում կա 39 սպանդանոց, ևս 35–ը կառուցվում է։ Բոլոր մարզերում սպանդանոցներ կլինեն։ Կառույցն ամեն օր ստանում է նոր սպանդանոցներ կառուցելու հայտեր։ Կենդանիներին սպանդանոց տեղափոխելու գյուղացիների մտահոգությանը Գեորգի Ավետիսյանը պատասխանում է` գյուղացին իր կենդանուն սպանդանոց չի տեղափոխելու։
Յուրաքանչյուր սպանդանոց պարտավորվել է ունենալ իր մեքենան, որն էլ կտեղափոխի կենդանիներին։
30 կմ հեռավորության դեպքում երեք կենդանու տեղափոխումն անվճար է լինելու, իսկ մեկ կենդանու դեպքում կնախատեսվի ինչ որ գումար։ Կլինեն սպանդանոցներ, որոնք այդ խնդիրներն անվճար կլուծեն։