ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Նպատակը՝ տարեկան մինչև մեկ միլիոն նվիրատու. «Հայաստան» հիմնադրամը փոխում է ռազմավարությունը

Ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը Երևանից սկսելը մտածված և քննարկված որոշում է՝ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ համայն հայությանը հղվող ուղերձները տրվեն Հայաստանից։

Նոյեմբերի 28-ին հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը։ 12-ժամյա միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցնի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։

Պատմության 27 տարիների ընթացքում հիմնադրամն ունեցել է շուրջ 500 հազար նվիրատու։ Կառույցի նոր ռազմավարությամբ ցանկանում են այդքան նվիրատու ունենալ մեկ տարվա ընթացքում, կարևորել ոչ թե նվիրատվության չափը, այլ՝ մասնակցայնությունն ու ներգրավվածությունը։

«Եթե հիմնադրամը կարողանա 1 մլն հայ ներգրավել, որոնք ամսական 5-10 դոլար կփոխանցեն, Հայաստանը կշենացնենք», – ասել է Արշամյանը։

Ի՞նչ է փոխվել հիմնադրամի ռազմարավարության մեջ, ինչպե՞ս է հաղթահարվել վստահության ճգնաժամը, ի՞նչ տեղ ունի քաղաքական բաղադրիչը, ինչո՞ւ է նվիրատվությունների առումով զուսպ հատկապես Ռուսաստանի հայ համայնքը՝ այս հարցերի մասին ենք զրուցել հիմնադրամի գործադիր տնօրենի հետ։

Back to top button