ԿարևորՀասարակություն

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019 թվականի դափնեկրի անունը հայտնի կդառնա այսօր

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019թ. դափնեկրի անունը հայտնի կդառնա այսօր: Իսկ հոկտեմբերի 20-ին կկայանա բարեգործական համերգ-նվիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Երկու միջոցառումներն էլ տեղի կունենան երկօրյա #AraratChallenge փառատոնի շրջանակում, որը հագեցած է լինելու հանրային ոգեշնչող ելույթներով, վարպետության դասերով և մարդասիրությունը խթանող բարեգործական նախաձեռնություններով:

Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որի ընթացքում մեծարանքի կարժանանան 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարևոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Ընտրող հանձնաժողովը կհայտնի դափնեկրի անունը, որին էլ կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգև՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: Երեկոն կշարունակվի Մարիամ Մերաբովայի և Դանա Լեոնգի բացօթյա համերգով:

Վաղը՝ հոկտեմբերի 20-ին, Ազատության հրապարակում մանկապատանեկան բազմապիսի միջոցառումները կամփոփվեն Գերգիևի և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ. Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը՝ երեխաների համար:
Նույն օրը երեկոյան ԱՎՐՈՐԱ բարեգործական համերգ – նվիրումն է. Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հատուկ ծրագիր՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: «Ավրորայի» աջակիցներին նվիրված այս բացառիկ երեկոյի ընթացքում 2019թ. «Ավրորայի» դափնեկրին կշնորհվի մրցանակը: Բարեգործական այս համերգի մուտքը հրավիրատոմս-նվիրատվությամբ է: 

#AraratChallenge փառատոնը նպատակ ունի համախմբել «Ավրորայի» համախոհներին՝ երախտագիտությունը գործով արտահայտելու, դժվարին դրության մեջ գտնվող մարդկանց երկրորդ հնարավորություն տալու և աշխարհը բարեփոխելու շուրջ:

#AraratChallenge փառատոնը տեղի կունենա «Ավրորա» ֆորումի շրջանակում, որն անցկացվում է 2019թ. հոկտեմբերի 14-21-ը:

Back to top button