ԿարևորՏնտեսական

Երևանում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիր

Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը։ 

Համաձայնագիրը ստորագրվեց հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Համաձայնագիրը ստորագրեցին ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի ներկայացուցիչները։

Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Հ այաստանն ու Սինգապուրը նիստի արդյունքներով կունենան ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները և 3 հրավիրյալ երկրների առաջնորդներ, ընդհանուր՝ 8 երկրների առաջին դեմքեր:

Back to top button