ԿարևորՀասարակություն

Նորոգվում է Երևանից հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհը

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներն  իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ  ընկերության կողմից:

Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Back to top button