ԿարևորՀասարակություն

Ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է կոշտ հակազդեցության. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իջևանյան դեպքերին՝ նշելով, որ բողոքի ակցիայի մասնակիցները  չեն  ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել  12 ոստիկանի:

«Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Միանգամից ասեմ, որ ապօրինի պայմաններ պարտադրելու  որևէ փորձ արժանանալու է կոշտ հակազդեցության»,- ասել է վարչապետը:

Տես նաև՝ 13 անձ է ձերբակալվել Իջևանի անկարգությունների դեպքով

Back to top button