ԿարևորՀասարակություն

Սևանա լիճն ինքնամաքրվում է

Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է հետազոտություններով` ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև նշել է, որ հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Back to top button