Հասարակություն

ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման  վերաբերյալ» արտահերթ զեկույց:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես նաև նրանց նկատմամբ վերաբերմունքին:

Հատուկ անդրադարձ է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի աշխատանքային պայմաններին ու նրանց սոցիալական ցածր երաշխիքներին:

Զեկույցում վեր հանված յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ՝ ներպետական և միջազգային չափանիշների մանրամասն վերլուծությամբ:

Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետևյալ հղումով։

Back to top button