ԿարևորՔաղաքական

Փաշինյանը «հաղթական հանրահավաք» է հրավիրում 18:30֊ին

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներից ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա լուրերին և լուծի կալանքի տակ գտնվող ընկերների ազատման հարցը: Հանրապետության հրապարակում հավաքված բազմաթիվ աջակիցներին՝ Փաշինյանը նախ ողջունեց նրանց, ասելով՝ «ձեր ցավը տանեմ», այնուհետև հայտարարեց․ «Վերջին 24 ժամվա մեջ ես եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ: Այսինքն, ես հիմա չգիտեմ բազմաթիվ ինֆորմացիաներ: Հիմա ես ձեզանից ինչ եմ խնդրում՝ ինձ հնարավորություն եք տալիս երկու ժամով մեկուսանամ, գործընկերների հետ հասկանամ ինֆորմացիան, լուծեմ կալանքի տակ գտնվող մեր մյուս ընկերների ազատման հարցը և ժամը 18:30 այստեղ հաղթական հանրահավաք»:  

Back to top button