Հասարակություն

«Մաքուր Հայաստան». շաբաթօրյակի 99 ամյակը` Սեւանում

Այսօր «Մաքուր Հայաստանի» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է չորրորդ համապետական շաբաթօրյակը: Այս տարածքի բարեկարգումն ու մաքրման աշխատանները հանձնարարվել են Սեվան քաղաքի հոգեբուժարանին։ Ոչ ոք չի դժգոհում, որ հանգստյան օրով չեն հանգստանում։


Շաբաթօրյակների ավանդույթի հիմքը դրվել է ուղիղ 99 տարի առաջ: 1919 թ.-ի ապրիլի 12 –ին շաբաթ օրը երեկոյան բանվորների 15 հոգանոց մի խումբ աշխատանքից հետո վերադարձավ արտադրամաս՝ շոգեքարշեր վերանորոգելու:


1919 թ.-ին գրված մի հոդվածում Վլադիմիր Լենինը ասում է որ «շաբաթօրյակը հաղթանակ է սեփական սանձարձակության, մանր-բուրժուական եսասիրության, ինչպես նաև այն բոլոր սովորույթների նկատմամբ, որ անիծյալ կապիտալիզմը թողել է աշխատավորին և գյուղացուն»։


Սևան քաղաքում էր նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ով կարծում է, որ ժամանակն է ձերբազատվել կամավոր պարտադիր աշխատանքի կարծրատիպից։


Իսկ պարտադիր կամավր սկզբունքով կատարվող այս աշխատանքը ավելի մեծ տարածում գտավ այն բանից հետո, երբ 1920 թ.-ի մայիսի 1-ին Լենինն անձամբ դուրս եկավ փողոց, և Կրեմլի դիմաց մասնակցեց գերանի տեղափոխման աշխատանքներին:


Ի դեպ, հետագայում այնքան շատ մարդ է պատմել, թե Լենինի հետ գերան է տեղափոխել, որ պետք է որ գերանը առնվազն 1 կիլոմետր երկարություն ունեցած լինի:

Back to top button