Մշակույթ

«Գեղեցիկը» մոնոներկայացմամբ մեկնարկում է «Արմմոնո» փառատոնը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի մշակույթի նախարարությունը Թատերական գործիչների միության հետ համատեղ այսօրվանից Երևանում մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որի շրջանակներում կներկայացվի 17 մոնոներկայացում: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի տեղեկացմամբ՝ հունիսին կազմակերպվելու է նաև մարզերում: 

Մոնոներկայացումների « Արմմոնո» միջազգային փառատոնն արդեն 12-րդ անգամ է կազմակերպվում Երևանում: Փառատոնը կմեկնարկի այսօր Մեծ Բրիտանիայից ժամանած դերասան Փեթար Միլուշևսկու «Գեղեցիկը» մոնոներկայացմամբ: Սցենարի հեղինակը` ինքը դերասանն է: «Այլ երկրում կազմակերպված փառատոնի ընթացքում հանդիսատեսի մոտ կարծիք է ձևավորվել, որ այս ներկայացումը Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» գրքի հիման վրա է ծնվել, բայց իրականում սցենարն իմն է: Նա միայնակ, բազմաչափ կերպար է, վախ է սփռում, մելանխոլիկ է, չի հիասթափեցնում»:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 17 մոնոներկայացում, որից 6-ը կներկայացնեն բրիտանացի, լեհ, լիտվացի, ռուսաստանցի արտիստները։ «Ասում է Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը։ Ամեն տարի կազմակերպիչները փորձում են փառատոնը ներակայացնել նորովի: Այս տարվա նորամուծություններից է « Արմմոնո-Տրիումֆ» ծրագիրը, որի շրջանակներում կներկայացվեն նախորդ տարի հաջողություն ունեցած ներկայացումները: Իսկ նախորդ տարվա փառատոնում ընդգրկվել է «Արմմոնո Դեբյուտ» ծրագիրը, որի շրջանակներում այս տարի հանդես կգան մոնոներկայացման ժանրում առաջին քայլերը կատարող երիտասարդ դերասանները։ Նրանցից է Նարեկ Հարությունյանը: Փառատոնի շրջանակներում վարպետության դասընթացներ կանցկացվեն Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: Հունիսիսն էլ կկազմակերպվի «Արմմոնոյի» մարզային փառատոնը:

Back to top button