ԿարևորՄիջազգային

Օբաման պաշտոնապես հայտարարեց Պենտագոնի եւ ԿՀՎ- ի ղեկավարների անունները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր խորհրդական Ջոն Բրենանին պաշտոնապես առաջադրել է Կենտրոնական հետախուզական վարչության, իսկ նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելին Պենտագոնի ղեկավարի պաշտոններում:
Բի Բի Սի- ի տեղեկացմամբ՝ Բրենանի հնարավոր նշանակման մասին լուրերը, որը 25 տարի ծառայել է Կենտրոնական հետախուզական վարչությանում, շրջանառության մեջ են եղել դեռ 2008 թվականից:
Իսկ ահա Չակ Հեյգելի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակումը կարող է լուրջ քննադատության պատճառ դառնալ Հանրապետական կուսակցության նրա գործընկերների շրջանում, հայտնում է լրատվամիջոցը:
Ավելի վաղ հանրապետականները վիետնամական պատերազմի վետերան 66- ամյա Հեյգելին մեղադրել էին Իսրայելի հարցում չափից ավելի քննադատական, իսկ Իրանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերելու մեջ:

Հայգելի Պենտագոնի ղեկավար նշանակումը քննադատության է ենթարկել նաեւ ամերիկահայությունը։

Թողնել պատասխան

Back to top button