Հասարակություն

Ամանորի գիշերը ՊՆ- ն կազմակերպում է այցելություն Եռաբլուր

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

 

Երթուղի 1-ին`

Լամպերի գործարան — Մետրո «Բարեկամություն» — Մարզահամերգային համալիր-«Եռաբլուր» զինվորական պանթեոն — Մարզահամերգային համալիր — Մետրո «Բարեկամություն» — Լամպերի գործարան:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Լամպերի գործարանի մոտից:

 

Երթուղի 2-րդ`

Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) — Էրեբունի — Երկաթգծի կայարան -Կ/թ «Հայրենիք» — «Եռաբլուր» զինվորական պանթեոն — Կ/թ «Հայրենիք» — Երկաթգծի կայարան — Էրեբունի — Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:

 

Երթուղի 3-րդ`

Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) — Ավան — Առինջ — Կ/թ «Այրարատ» -»Եռաբլուր» զինվորական պանթեոն — Կ/թ «Այրարատ» — Առինջ — Ավան — Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:

 

Երթուղի 4-րդ`

Նորքի զանգված (Շուկա) — «Հաղթանակ» զբոսայգի — Օպերա — Մաշտոցի պողոտա -Ավտոկայան — «Եռաբլուր» զինվորական պանթեոն — Ավտոկայան — Մաշտոցի պողոտա — Օպերա — «Հաղթանակ» զբոսայգի — Նորքի զանգված(Շուկա):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Շուկա)-ի մոտից:

 

Երթուղի 5-րդ`

Դավթաշենի շուկա — Հանրապետական հիվանդանոց — 15 թաղամաս — Մալաթիա -«Եռաբլուր» զինվորական պանթեոն — Մալաթիա — 15 թաղամաս — Հանրապետական հիվանդանոց — Դավթաշենի շուկա:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Դավթաշենի շուկայի մոտից:

Թողնել պատասխան

Back to top button