Գրատպության 500- ամյակն ըստ արժանվույն չնշվեց


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հայերը գրքի պաշտամունք ունեցող ժողովուրդ են, սակայն Հայ գրատպության 500- ամյակն ըստ արժանվույն չնշվեց, այսօր ԳԱԱ պատմության ինստիտուտում կազմակերպված գիտաժողովի ժամանակ հայտարարեց ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Գրերի գյուտից հետո 5-րդ դարից սկսել ենք գրել, 1512 թվականին ձեռագրերն սկսեցին տպագրվել, ինչի համար Հակոբ Մեղապարտն իրեն մեղապարտ համարեց, պատմական էքսկուրս կատարեց Աշոտ Մելքոնյանը։
Հայերը ոչ թե բանավոր խոսքի մշակույթի կրող են, այլև գրավոր: Բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը հայ մարդու գրքի նկատմամբ պաշտանմունքի վառ օրինակ համարեց Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքով բժշկվելու սովորությունը, ինչն անում էին անգամ կարդալ չիմացողները։
Օրինակները բացմաթիվ են, անգամ 19-րդ դարում, ասում է Ազատ Եղիազարյանը։
Գրքի նկատմամբ պաշտանմունքը շարունակվեց նաեւ խորհրդային տարիներին ու Հայաստանի անկախության ժամանակաշրջանում, շարունակեց նա։
Հայաստանում հսկայական գումարներ են ծախսում գիրք տպագրելու համար, ինչը Եվրոպայում չեն անի, նկատում է բանասիրական գիտությունների դոկտորը։