Հասարակություն

Ինչպես աշակերտներին ընթերցել սովորեցնել

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԿԳ և մշակույթի նախարարությունների, ինչպես նաև «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ մեկնարկել է ընթերցման օլիմպիադան: Օլիմպիադայի նպատակն է խթանել դպրոցականների  հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ` ձևավորելով ինտելեկտուալ սերունդ:

Դպրոցական փուլը մեկնարկել է դեկտեմբերի 17-ին, կավարտվի դեկտեմբերի 24-ին: Մարզայինը կանցկացվի 2013-ի փետրվարի 11-25-ը, իսկ հանրապետականը` 2013-ի ապրիլի 22-ին:
ԿԳ նախարարի շրջաբերականով, ինչպես նաև ազդագրերի միջոցով օլիմպիադայի անցկացման կարգի մասին նախապես տեղեկացվել է դպրոցների տնօրեններին և համապատասխան պաշտոնյաներին` աշակերտներին ծանուցելու նպատակով:
Օլիմպիադայի անցկացման համար ընտրված չափորոշիչները շատ է կարևորում նաև մշակույթի նախարարը: Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ դրանք հստակ են, և միևնույն ժամանակ բազային են հետագա բոլոր մյուս նմանատիպ միջոցառումների համար։
Ընթերցանման օլիմպիադային կարող են մասնակցել միայն 6-րդ դասարանի աշակերտները մինչև դեկտեմբերի 21-ը գրանցելով Dasaran.am կայքում։

Թողնել պատասխան

Back to top button