ԿարևորՀասարակություն

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների». շախմատային սեանս` Լեւոն Արոնյանի մասնակցությամբ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո Երևանի շախմատի տանն այսօր կայացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային սեանսը, որին մասնակցել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասարակական կյանքին լիարժեք և հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին։ Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ։ Նշենք, որ Լևոն Արոնյանն արդեն 3-րդ անգամ է մասանկցում այս ակցիային , այդպիսով միանալով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button