Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակով խնդրել է «հանքափորների» ղեկավարությանը թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին և հոկտեմբերի 12-ին Իտալիայի ընտրանու դեմ խաղին,տեղեկացնում է xsport.am կայքը

Հիշեցնենք, որ Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա Աշխարհի 2014 թվականի առաջնության նախըտրական փուլի շրջանակներում: Մեր հավաքականն արդեն երկու հանդիպում անցկացրել է` նվազագույն հաշվով հաղթելով Մալթային և նույն հաշվով պարտվելով Բուլղարիային: Այժմ 3 միավորով  մեր ընտրանին B խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button