

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության» ծրագրերի իրականացման գրասենյակը ճապոնական JICA (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կազմակերպության հետ իրականացնում է Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման աշխատանքները: Ջրամբարի կառուցումով զգալի կկրճատվեն ոռոգման նպատակով Սևանա լճից ջրբացթողումները և նպաստավոր պայմաններ կստեղծվեն լճի էկոհամակարգի վերականգնման համար: Իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի ջրապահովվածության մեծացումը կնպաստի բերքատվության բարձրացմանը:
«Թուրքական կառավարությունն այսօր առանց մեզ հարցնելու 1 մլրդ 800 մլն խմ տարողությամբ ջրամբար է կառուցում Չեխիայից եւ ՀԲ-ից ստացած վարկերով: Եւս 220 մլն խմ-անոց ջրամբար շահագործման կհանձնվի մյուս տարի: 160 մլն խմ-անոց ջրամբար էլ Արաքսի վտակի վրա են կառուցում եւ առաջիկա 2-3 տարում շահագործման կհանձնվի: Եթե մենք չկարողանանք արագ ջրամբարաշինություն իրականացնել` կունենանք 70-80% ջրի դեֆիցիտ մեր 80,000 հա ոռոգելի տարածքների համար: Հետեւաբար, Թուրքիային դիմակայելու համար անհրաժեշտ է արագ կառուցել Կապսի, Եղվարդի, Վեդիի եւ Քասախի ջրամբարները, Սելավ Մաստարայի 2 ջրամբարները եւ Գեղարդի ջրամբարը»,-«Ռադիոլուր»-ին ասում է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը:
Հիշեցենք, որ որ այսօր ունենք 8 կիսակառույց ջրամբար, բայց դժվարանում ենք դրանք ավարտին հասցնել: Ջրամբարաշինության զարգացումը ոռոգման համակարգերի համար կարևոր նշանակություն ունի: Ջրամաբարների կառուցումով կուտակվում է լրացուցիչ ջուր, բարձրանում է ջրապահովվածության մակարդակը, խնայվում է էլեկտաէներգիա և այլն: Այս պահին սաղմնային վիճակում են գտնվում երեք ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք լայն թափով առաջ են գնում:
Այսօր լրագրողները ականատես եղան Երևանից մոտ 18 կմ հեռավորության վրա է գտնվում Եղվարդի անավարտ ջրամբարուցման աշխատանքներին : Այն Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող կիսակառույց ջրամբարներից խոշորագույնն է: Շինարարությունը սկսվել է 1984 թվականին` որը նախատեսված 228 մլն.խ/մ ընդհանուր ծավալով և երկու պատվարներով՝ 30,5հազ. հա հողատարածքների ոռոգման և ջրապահովվածության մակարդակի բարձրացման համար:
Սակայն 1988-ի երկրաշարժը առիթ հանդիսացավ, որպեսզի վերանայվի պատվարի մարմնի սեյսմակայունության նախագիծը: Իսկ 1994-ին ֆինանսական պատճառներով դադարեցվեց ջրամբարի շինարարությունը: «Եղվարդ Ջուր» օգտագործող ընկերության գործադիր տնօրեն Միհրան Հովհաննիսյանի խոսքով՝ ջրամբարների կառուցումը պայմանավորված է քաղաքական որոշմամբ: Միհրան Հովհաննիսյանը նշում է, որ առկա են բոլոր նպաստավոր պայմանները Եղվարդի ջրամբարի կառուցման համար` տեղանքն ու ռելիեֆը, բնակլիմայկան պայմանները: Ջրամբարը պետք է լցվի Հրազդան գետի չկարգավորվող հոսքերի հաշվին, հոկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածում:
Հրազդան գետի հոսքը ջրամբար է տեղափոխվելու Արզնի-Շամիրամ ջրանցքի միջոցով: Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա ապահովել շուրջ 12,2 հազ.հա հողատարածքների հուսալի ոռոգում, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս եղանակով և ներկայումս շահագործվող 9 պոմպակայանները դուրս կգան հետագա շահագործումից՝ արդյունքում տարեկան խնայելով 28,6 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 5.5 հազ հա հողատարածքներում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, որոնք գտնվում են սակավաջուր Սևջուր գետի սպասարկման տակ:
Եղվարդի ջրամբարի նախագծի ծրագրի պատասխանատու Խորեն Ծառուկյանն հավաստիացում է,որ բնապահնական առումով ,այն ոչ վտանգավոր ազդեցություն չի ունենալու:
Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ բանակցություններ են ընթանում ճապոնական JICA (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կազմակերպության հետ: Հայաստան է գործուղել խորհրդատվական թիմ՝ որպեսզի Եղվարդի ոռոգման ծրագրի տեխնիկատնտեսական հետազոտություն իրականացնի: Որ այս պահին ընթանում են գեոդեզիական և գեոլոգիական աշխատանքներ, որը կտևի մոտ մեկ տարի ուսումնասիրության արդյունքների հիման վրա հաշվետվություն կկազմվի և կորոշվի ջրամբարի հետագա ճակատագիրը:
Ի դեպ, տեղանքը նկարահանելու ու ուսումնասիրություն կատարելու համար առաջին անգամ օգտագործվում է անօդաչու տեսանկարահանող սարք, որի կատարած աշխատանքների արդյունավետության մասին ներկայացնում են մասնագետները: Ջրային տնտեսության գեոդեզիստ Սուրեն Թովմասյանը նշում է այս սարքավորման միջոցով բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը և թռիչքի ընթացքում, որը տևում է 40 րոպե, կատարում է մոտ 100 հա տարածքի չափագրում, իսկ առանց սարքի՝ ձեռքով, հնարավոր է չափագրել, երբ տեղում աշխատում է 7-8 թիմ:




