
Այսօր հայրենիքում՝ Եգիպտոսում, 83 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան եւ եվրոպական կինոյի աստղ Օմար Շարիֆը, հայտնում է AlArabiya- ն։ Եգիպտացի դերասանը «Ոսկե գլոբուսի» կրկնակի մրցանակակիր էր (1963 եւ 1966 թթ), 1936- ին նաեւ «Օսկարի» հավակնորդ։
Հայ հանդիսատեսին նա հատկապես հիշվում է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում գլխավոր հերոսի հոր դերակատարմամբ։
Շարիֆը համաշխարհային կինոյում հանդես է եկել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին» (1962թ.), «Դոկտոր Ժիվագո» (1965թ.), «Ծիծաղելի աղջիկը» (1968թ.)։
Կյանքի վերջում նա տառապում էր Այցգեյմերի հիվանդությամբ։ Մայիսի 25- ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում դերասանի միակ որդին՝ Թարեք ալ Շարիֆը, հայտնել էր, որ հայրն արդեն միշտ չէ, որ հիշում է ֆիլմերի անունները, որոնցում նկարահանվել է։ «Նա դեռ հիշում է, թե ով է, սակայն բոլորովին չի հիշում, թե ինչու են իրեն անծանոթ մարդիկ ողջունում»։




