
Քանի դեռ ցույցը խաղաղ է, ոստիկանները ուժ չեն կիրառի հայտարարել է հանրապետության փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ հունիսի 23- ին ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների կապակցությամբ ծառայողական քննություն է ընթանում եւ դրա արդյունքները կներկայացվեն հասարակությանը։
Փոխոստիկանապետը նաեւ անդրադարձել է ցուցարարների մեջ պրովակատորների հարցին՝ նշելով, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ հաջող համագործակցում են, որ պրովակացիաներ թույլ չտան։




