

«Եվրոպական խաղերը Ադրբեջանում անցկացնելու միակ պատճառը Եվրոպայի տնտեսական վիճակն էր։ Իսկ Ադրբեջանն էլ օգտվեց այդ առիթից և փորձեց միջազգային մամուլի ուշադրությունը հրավիրել իր տարածաշրջանային խնդիրների վրա և դիվիդենտներ շահել, որը դարձյալ չհաջողվեց»,- ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանը: Նրա խոսքով `միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ հրաժարվեցին լուսաբանել սպորտային խաղերը, քանի որ Ադրբեջանը համարվում է բռնապետական պետություն, որտեղ ոտնահարվում են քաղաքացիական ակտիվիստների, ընդդիմության իրավունքները: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանը չկարողացավ երկրում անցկացվող եվրոպական խաղերի անցկացմամբ Արեւմուտքի աչքում բարձրացնել երկրի հեղինակությունը:




