


Եվրամիության ENPARD գյուղատնտեսական ծրագիրը հայտարարում է գյուղատնտեսական կոոպերատիվների հայտադիմումների ընդունման մեկնարկը: Ծրագիրը ֆինանասավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման նպատակով: «Ծրագիրը միտված է նրան, որպեսզի հայ ֆերմերներն ավելի լավ ապրեն»,-պարզաբանում է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը: Իսկ ձկնարդյունաբերողների լավ կյանքի մասին առայժմ խոստումներ չկան: Նրանք այսօր խոսել են իրենց խնդիրների մասին: Գյուղատնտեսական ոլորտի լուծված ու չլուծված խնդիրների մասին ՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




