

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի պատմության մեջ անցած ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ դպրոց է հաճախել երկու երեխա: Համայնքի ղեկավարը սա աննախադեպ է համարում, բայց և վստահեցնում՝ Հալիձորը մարվող գյուղերից չէ, աճող համայնքներից է: Օրերս «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը լրագրողների այց էր կազմակերպել Սյունիքի մարզ, որը Հայ Օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային ու վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Այն ֆինասավորում է Եվրամիությունը՝ տրամադրելով 826 հազար եվրո:
534 փաստացի բնակիչ ու արտագաղթի գրեթե բացակայություն: Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավարն այսպես է բնութագրում իր ղեկավարծ համայնքը: Նա նաև խոստովանում է՝ գյուղում աշխատատեղերը հիմնականում սպասարկման ոլորտում են, սակայն,ոչ բոլորն են ցանկանում մատուցող կամ մաքրուհի աշխատել: Ցանկության բացակայությունը գյուղապետ Մարատ Գերասիմյանը ազգային հեգեկերտվածքով է պայմանավորում:
Գյուղի ամենակարևոր հարցը աշխատատեղերի բացակայությունն է, որի լուծումը գյուղապետը իրատեսական չի համարում՝ շարունակելով թվարկել սոցիալական մյուս և շուտափույթ լուծման կարիք ունեցող խնդիրները:
Տաթևի ճոպանուղին փոքր ինչ բարելավվեց տեղացիների կյանքը, նախ ամենակարևորը՝ ճանապարհները վերանոգորվեցին, հետո նաև քիչ քանակությամբ, սակայն, աշխատատեղեր բացվեին: Գյուղից քչերին է հաջողվել աշխատանքի անցնել ճոպանուղում, աշխատանքի ընդունման պահանջները խիստ են, ոչ բոլորն են չափանիշերին բավարարում: Մարատ Գերասիմյանը թեև պնդում է, որ գյուղից արտագաղթ չկա, բայց և խոստովանում է՝ Երևանում սովորող հինգ հալիձորցիներից միայն մեկն է գյուղ վերադառնում: Ընդհանուր հաշվարկներով, մեկնողների 20 տոկոսը չի վերադառնում: Խնդիրներ ունեն նաև վերադարձող երիտասարդները, նրանց էլ չեն կարողանում բնակարաններով ապահովել:
Հալիձորը գրեթե արոտավայրեր չունի, փոխարենը 550 հա ունեցող վարելահողերի 90 և ավելի տոկոսը մշակվում է:
Խաղողի այգիները 10 տոկոսն է այժմ մշակվում, պետք է նախ դրանք վերամշակեն, հետո արդեն մտածեն վերամշակող գործարան ունենալու մասին:
Գյուղապետը վստահեցնում է՝ համայնք այցելած զբոսաշրջիկներին ցուցադրելու շատ բան ունեն:




