


Այսօր խորհրդարանում բյուջետային հաշվետվությունների քննարկման ժամանակ ուշադրության կենտրոնում եղել է Հայաստանի էներգետիկ համակարգը: Գազի սակագնի փոփոխություն, նոր մանրամասներ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ու Հայաստան-Իրան գազատարի վաճառքից: Այսօր խորհրդարան է եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը և, հակառակ ակնկալիքների, չի խուսափել լրագրողների հետ շփումից: Լրագրողների հետ չի հանդիպել, բայց այսօր ԱԺ-ում է եղել նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Նա փակ քննարկում է ուեցել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ:





