ՀասարակությունՑեղասպանություն 100

Թուրքիան շատ է վախենում ամոթի բիծ թողնել իր պատմության վրա. Քերոլայն Քոքս

arminegevorgyan
«Թուրքիան վախենում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ամոթի զգացումից ելնելով»,-«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց բարոնուհի Քերոլայն Քոքսը ու հավելում, որ թուրքական իշխանությունների համար ավելի հեշտ կլիներ, եթե Ցեղասպանության ճանաչումը չընդունեին որպես ամոթ, այլ՝ որպես պատվի հարց:

 

 

«Աղոթում ենք, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-  «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասախան ասում է Բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Բարոնուհին չի մեկնաբանում ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի տոնակատարությանը մասնակցելու Անգլիայի արքայազն Չարլզի որոշումը:

Վերջինս նշեց, որ ամերիկյան շատ նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ցավով նշելով, որ հենց ԱՄՆ կառավարությունը չի ընդունել: Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ  նկատում է: Անդրադառանալով Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը, Քերոլայն Քոքսը նշեց, որ այն կարող է խթան հանադիսանալ, որպեսզի կաթոլիկ պետություններին` հետևել նույն քայլին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ռադիլուր»-ի դիտարկմանը, արդյոք Թուրքիան ինչ որ մի օր կառերսվի իր պատմությանը ու կընդունի իր սխալները, Քերոլայն Քոքսը նշեց. «Թուրքական իշխանությունների համար ավելի հեշտ կլիներ, եթե Ցեղասպանության ճանաչումը չընդունեին որպես ամոթ, այլ՝ որպես պատվի հարց»:

«Հաջորդ գործոնը, որի պատճառով Թուրքիան չի ընդունում Ցեղասպանությունը, պահանջատիրության հարցն է, Անկարան վախենում է դրանից»,- ասաց բարոնուհին ու հավելեց, որ մի քանի տարի առաջ եղել է Թուրքիայում, եւ իր գործընկերները, ովքեր գիտանականներ են, պրոֆեսորներ, հայտարարում էին, որ իրենք ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:«Թուրքիան շատ է վախենում ամոթի բիծ թողնել իր պատմության վրա»,- եզրափակեց իր խոսքը բարոնուհին:

Կարդացեք նաև

Back to top button