Տնտեսական

6 հայ՝ՌԴ տարածքի մեծահարուստ գործարարների ցանկում

Forbes ամսագիրը հերթական անգամ հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների թոփ 200 յակը, որտեղ տեղ է գտել 6 հայ գործարար:

Դաշնության ամենահարուստ հայը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է, որը ցուցակի 26-րդ տեղում է՝ 4 մլրդ դոլար կարողությամբ: Ցուցակի 54-րդ տեղում «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն է՝ 1.6 մլրդ դոլար կարողությամբ:

Մեկ այլ հայ գործարար, բարեգործ, ներդրող Ռուբեն Վարդանյանը Forbes-ի աղյուսակում 92-րդ հորիզոնականում է՝ 950 միլիոն դոլար կարողությամբ:

«ՌԵՍՕ Գարանտիա» ընկերության ղեկավարներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները զբաղեցնում են վարկանիշային աղյուսակի համապատասխանաբար 105-րդ և 106-րդ հորիզոնականները: Նրանց կարողությունը գնահատվում է 900 միլիոն դոլար:

Ներդրող Ալբերտ Ավդոլյանը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում 120-րդն է: Նրա կարողությունը գնահատվել է 750 միլիոն դոլար: Նրա կարողությունը 15 միլիարդ 400 միլիոն դոլար է:

Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմվել է միլիարդատերերի համաշխարհային վարկանշային ցուցակի հիման վրա, որը հրապարակվել է մարտի սկզբին:

Back to top button