Հասարակություն

Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորման վճիռը բողոքարկվել է

lusinevasilyan

Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների խումբը պատրաստվում է  բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այն  որոշումները, որոցով  ՀԽ անդամները կալանավորվել են: Պաշտպանները բողոքարկում են կալանավորման որոշումները, նաև  առաջարկում կիրառել խափանման այլընտրանքային միջոց։

Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ քրեական գործը հարուցվել է մոտ 2 ամիս առաջ ՝ փետրվարի 18-ին։ Ապրիլի 24-ին  29 հոգանոց քննչական խումբ է ստեղծվել, իսկ ապրիլի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը Հիմնադիր խորհրդարանի անդամներից 5-ին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Գարեգին Չուքասզյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին կալանավորելու վերաբերյալ:  Հիմնադիր խորհրդարանի 6-րդ անդամի՝ Արամ Հակոբյանի նկատմամբ կիրառվել է խափանման այլընտրանքային միջոց՝ գրավը:

Սեֆիլյանի և նրա ընկերների  շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների խումբը կալանավորման հիմքերն իրավական հիմնավորումներից զուրկ  է համարում: Փաստաբաններից Լուսինե Հակոբյանը հիշեցնում է, որ  2006-ի իրավիճակը, երբ Ժիրայր Սեֆիլյանը կրկին կալանավորվել էր և նրա նկատմամբ մեղադրանք էր առաջարդվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով. ՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված բռնություններ և կոչեր, ապօրինի զենք :

Ի դեպ՝  301 հոդվածով Ժիրայր Սեֆիլյանն արդարացվեց: «Ըստ էության, այս պահին մենք ունենք նմանատիպ իրավիճակ, երբ ՀԽ անդամներից 5-ին նույնաբնույթ մեղադրանք է առաջադրվել ՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստել»:

Լուսինե Հակոբյանը համոզված է, որ այս մեղադրանքը ևս դատարանում դժվար է լինելու պաշտպանել: Նա չի բացառում, որ  մեղադրող կողմն ինչ-որ կետից հրաժարվի  մեղադրանքից:  Հակառակ դեպքում՝ ունենալու ենք ՄԻԵԴ ևս մեկ վճիռ ՀՀ-ի դեմ: Իսկ Սեֆիլյանին վերաբերող մեկ այդպիսի վճիռ Եվրոպական դատարանն արդեն կայացրել է: Դրա  արդյուքնում Սեֆիլյանին վճարվել էր 6000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Փաստաբանական խմբի մեկ այլ անդամի՝ Արա Զաքարյանի գնահատմամբ՝ «Դատարան ներկայացված քրեական գործում չկա որևէ նյութ, որը ողջամտորեն հիմք կտար ասելու, որ Սեֆիլյանն ու իր ընկերները նախապատրաստական աշխատանքներ են կատարել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար»:

Փաստաբաններից Տիգրան Ենոքյանն էլ անդրադարձավ տեսակցությունների սահմանփակման խնդրին: Քննչական կոմիտեն  իր այս որոշումը հիմնավորել էր քննության շահերով:  Տիգրան Եգորյանն այդ բացատրությունն առնվազն խոցելի է համարում: «Ժիրայր Սեֆիլյանի և Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամների տեսակցությունների սահմանափակումը ևս մեկ ցուցադրական որոշում է, որի հիմքում ընկած պատճառները բացակայում են»:

Հավելենք, որ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների խումբը պատրաստվում է  բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այն  որոշումները, որոնցով  ՀԽ անդամները կալանավորվել են:  Մեծ ակնկալիքներ փաստաբանները Վերաքննիչ դատարանից չունեն:

Կարդացեք նաև

Back to top button