Հասարակություն

Այսօր հանգուցյալների հիշատակության օր է

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին՝ Զատկին հաջորդած երկուշաբթին հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոցը։ Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին երեկ նշում էր

Այսօր, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:

Հիշեցնենք, որ երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այն տաղավար տոներից երկրորդն էր:

Այսօր Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Կարդացեք նաև

Back to top button