

Գյուղատնտեսությունն առաջիկա տասը տարիներին: Ներկայումս գործող գյուղատնտեսության ոլորտը կանոնակարգող ռազմավարությանը զուգահեռ այժմ հանրային քննարկման փուլում է մեկ այլ՝ Գյուղատնտեսության 2015-2025 թթ կայուն զարգացման ռազմավարությունը: Նախաձեռնողները միաբերան պնդում են՝ փաստաթուղթը գործնական է լինելու, նպատակն էլ գյուղի ու գյուղացու հոգսերը թեթևացնելն է:
Լայնածավալ փաստաթուղթ՝ առաջիկա 10 տարիների ընթացքում գյուղատնտեսությունում ստեղծված իրավիճակը շտկելու, բարելալավվելու և գյուղացու հոգսերը թեթևացնելու ակնկալիքով: Գյուղ ոլորտի պատասխանատուներն ու ՕՔՍՖԱՄ –ի հայաստանյան գրասենյակը շրջանառության մեջ են դրել գյուղատնտեսության 2015-2025 թթ կայուն զարգացման ռազմավարությունը:
Պարենային անվտանգության ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանը առանձնացնում է ոլորտի բազմաթիվ խնդիրներ, սա միայն գյուղատնտեսության զարգացման ռազամավարություն չէ,- ասում է Պետրոսյանն ու կարևորում կանանց դերը գյուղատնտեսությունում: Փաստաթղթում շուրջ 19 ռազամավարական խնդիր է առանձնացվել՝ գյուղացիական ապահովագրություն, կոոպերացիաների ստեղծում:
Կոոպերացիաներ այդուհանդերձ ստեղծվել են, 2014-ին շուրջ 90 Գյուղատնտեսության կոոպերացիա է ստեղծվել: Ռազմավարության շրջանակներում նախատեսվումէ այս տարի ստեղծել համապատասխան իրավական ակտ: Զրուցակիցս Վայոց Ձորի Վանքաձոր կոոպերացիայի տնօրեն Նունե Ավագյանն է: Կոոպերացիան վարում է ջերմոցային ու սռանարանային տնտեսություններ: Ջերմոցային տնտեսության գրանցած արդյունքներից գոհ են, 2013թ ստացել են մոտ մեկ տոննա վարունգ ու լոբի, իսկ 2014-ին՝ 200 քառակուսի մետր տարածքից 2500 կգ լոլիկի բերք են ստացել:
Ռազմավարությունում քնարկվում են նաև հակակարտային կայանների տեղադրման հարցերն ու անցումը ոռոգման կաթիլային համակարգի:




