
«Газпром-Медиа» հոլդինգն մտադիր է իր ժամանցային հեռուստաընկերությունները` ТНТ-ն, «Пятница»-ն, ТВ-3-ն ու 2х2-ը միավորել մեկ խմբում:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն` նոր խմբի ղեկավարումը` տարեկան 20 մլրդ ռուբլի պոտենցիալ շրջանառությամբ, առաջարկվել է Comedy Club Production ղեկավար Արթուր Ջանիբեկյանին: Այդ պաշտոնի համար դիտարկվում է նաև Իգոր Միշինի թեկնածությունը, որը կպահպանի ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Ըստ աղբյուրի, «Газпром-Медиа» հոլդինգի ամենախոշոր հեռուստաընկերությունը` НТВ-ն շարունակելու է գործել նորաստեղծ խմբից առանձին:




